ՀԱՄԱՍ-ը հույս է ունեցել Մերձավոր Արևելքում մեծ հակամարտություն առաջացնել․ The Washington Post

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի զինյալները պլանավորել են հոկտեմբերի 7-ի առավոտյան հարավային Իսրայելի վրա հաջող հարձակման դեպքում ներխուժել դեպի ավելի մեծ քաղաքներ՝ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտություն հրահրելու հույսով: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան և մերձավորարևելյան չորս երկրների հետախուզության ու անվտանգության մի քանի նախկին ու ներկա պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ նոր փաստերով՝ ՀԱՄԱՍ-ը մտադրություն չի ունեցել սահմանափակվել Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրերով, այլ պատրաստվել է հարձակումների «երկրորդ փուլին»:

Նշվում է, որ խմբավորման որոշ մասն ունեցել է բավականաչափ սնունդ, զինամթերք և սարքավորումներ, որը թույլ կտար մի քանի օր դիմանալ։ Բացի այդ, զինյալները հրահանգներ են ստացել ավելի հեռուն գնալ՝ դեպի Իսրայելի խորքը։ Մասնավորապես, նրանք պետք է հասնեին Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության տակ գտնվող Հորդանանի արևմտյան ափի տարածքներ, ինչպես նաև ներթափանցեին իսրայելական խոշոր քաղաքներ և ռազմակայաններ։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը պատրաստ է եղել հարձակմանն Իսրայելի պատասխանին։ Նրանք հույս են ունեցել, որ զինյալների գործողությունները, սպանություններն ու պատանդառությունները կհանգեցնեն Իսրայելի ուժեղ պատասխանին, ներառյալ՝ ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, նաև կհրահրեն բռնություն Արևմտյան ափում և կհանգեցնեն ավելի լայն հակամարտությունների ամբողջ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, խմբավորման ղեկավարությունը հասկացել է, որ իսրայելական բանակի պատասխան գործողությունները կհանգեցնեն Գազայի խաղաղ բնակչության զանգվածային մահվան։

Էմմա Չոբանյան