Ինչպե՞ս ենք նայելու զոհերի հարազատների աչքերին. Վարդգես Գասպարին հուզվեց դատարանի բակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Քոչարյանի հարցազրույցից հետո ես իմացա, որ 37 թիվը շատ լավ բան ա, քանի որ պարզվեց, որ 37 թվին մարդուն կարող են մեղադրանք առաջադրել, հետո նա գնա հեռուստատեսությամբ հարցազրույց տա, հետո դատական նիստ լինի, որին ինքը չներկայանա, որովհետև ժամը ուշ է եղել․․․ այ այսպիսի հրաշալի ժամանակ է եղել 37 թիվը, Քոչարյանի պնդումից, թե այսօր 37 թիվ է, ես այսպես հասկացա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ որը «Մարտի 1»-ի զոհերի լուսանկարներով պլակատով եկել է Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Գասպարին նշեց, որ այդ գործի շրջանակներում պետք է նաև պատասխանատվություն կրեն այն ժամանակվա վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահը, ԱԳ նախարարը, գլխավոր դատախազը և այլք։ Անդրադառնալով զոհերի հարազատների առջև պատասխանատվությանը՝ Գասպարին հուզվեց: «Ո՞ր մեղքի համար պատժվեցին նրանց ծնողները, ես չեմ կարող նայել Գոռ Քլոյանի որբացած երեխաների աչքերին»,- արտասվելով նշեց Գասպարին։