Փաշինյան-Սարգսյան առճակատումն անխուսափելի է. «Իրատես»

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

Հնարավոր չէ, որ ինչ-որ պահի հակասություններ չառաջանան նախագահի և վարչապետի միջև, ու դա ամենևին պայմանավորված չէ սուպերվարչապետության գործոնով, նրանք աշխարհայացքի մեծ տարբերություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նախագահականի մեր աղբյուրը, հիշեցնելով, որ փոքր լիազորությունների մասին լավ իմանալով է Արմեն Սարգսյանը ստանձնել այդ պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բավականին կտրուկ խոսեց լիազորությունները «կիսելու» մասին, նախ ասաց, թե դրա համար ժամանակ է պետք, հետո էլ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջև: Եթե որևէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»: Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. Արմեն Սարգսյանի գործոնը բավականին ծանրակշիռ է դառնում և կարող է խառնել նրա ծրագրերը:

Նույն աղբյուրի պնդմամբ, այսօր դեռ լուրջ հակասություններ չկան նրանց միջև, քանի որ գլոբալ հարցեր չեն դրված սեղանին, սակայն ակնհայտ է, որ հատկապես դրսում Արմեն Սարգսյանի շուրջ ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, և Հայաստանում հենց նա է դիտարկվում որպես փաստացի իշխանություն:

Բնականաբար, այս իրողությանը հանգիստ չի կարող վերաբերվել Փաշինյանն իր թիմով, թեև, ըստ մեր աղբյուրի, մինչ խորհրդարանական ընտրություններ պատրաստ են հանդուրժելու Արմեն Սարգսյանի դիրքերի ամրապնդումը, իսկ հետո էլ ուրբաթը շաբաթից գուցեև շուտ գա:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: