«Նիկոլը մեր ախպերն ա». Ալեքսանյանի արտահայտությունը՝ 5 տարվա հեռավորությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:13
Գազի գնի հետ կապված հստակ պայմանավորվածության ենք եկել, պետք է պահել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:56
Սուտ է, Google-ի գոյութան ողջ ընթացքում Տիգրանաշենի անունն այդպես է եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:47
ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակ և փորձել ձերբակալել Անդրանիկ Թևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 08:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Գործարար Սամվել Ալեքսանյանը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ «Սիթի» ընկերությունը 76,3 մլն դրամով տուգանվել է՝ «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությանը կարագն էժան վաճառելու համար։ Այս երկու ընկերություններն էլ փոխկապակցված են մեծահարուստ գործարար, Սերժ Սարգսյանի նախկին թիմակից Սամվել Ալեքսանյանի հետ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ էժան կարագը «Երևան սիթին» վաճառել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա խտրական մոտեցում է համարվել մյուս տենտեսվարողների նկատմամբ։ Հանձնաժողովի փոխանցմամբ՝ Ալեքսանյաններին պատկանող ընկերություններն ընդունել են խախտումը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները պարբերաբար չկատարած հարկային պարտավորություների պատճառով հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ «Ալեքս Հոլդինգը» 5,2 մլրդ դրամ չի վճարել պետական բյուջե, իսկ «Ալեքս տեքստիլը»՝ 1,4 մլրդ։ Այս տարվա մարտին էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ի թիվս այլ ընկերությունների՝ ստուգումներ են իրականացնում «Երևան Սիթի»-ում՝ սև հաշվապահության բացահայտման համար։

Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներն այս հինգ տարիների ընթացքում հետ վերադարձվածը շատ քիչ են համարում, եթե համեմատենք դեռևս նախքան հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Ալեքսանյանի և նրա բիզնես գործունեության մասին հնչեցրած գնահատականների հետ։

Փաշինյանն ընդդիմադիր տարիներին Ալեքսանյանին ոչ միայն տնտեսական, այլև քրեական հանցագործությունների մեջ էր մեղադրում։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը նշում է՝ օրենքի շրջանակում պետք էր այս տարիների ընթացքում բացահայտումներ իրականացվեին ենթադրյալ թալանի վերաբերյալ։

Քաղաքացիները բացահայտումների փոխարեն ականատես եղան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հեղափոխական վարչապետի կարգավիճակում մասնակցում նախկինում իր կողմից նաև ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Սամվել Ալեքսանյանի ընտանիքի բիզնես գործունեության ընդլայմանը։

Վարուժան Հոկտանյանը նշում է կոնկրետ գործընթացներ, որոնք պետք է իրականացվեին իշխանափոխությունից հետո։

Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանի հայտարարած ենթադրյալ անօրինականությունների համար պատասխանատվության չենթարկվելուն զուգահեռ, նաև նրա ղեկավարած կառավարության կողմից մի շարք արտոնություններ է ստանում։ Ալեքսանյանի դստերը պատկանող «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությունները 2018, 2019, 2021 թվականներին մի քանի անգամ ազատվել են մաքսային վճարներից։ 2021-ին «Տեքսաս փրոդաքշըն»-ի արտոնությունը կազմել է 52 մլն դրամ, իսկ «Ալեքս Տեքստիլ»-ինը՝ 106 մլն դրամ։ 2019 թվականին էլ տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմել է 1 մլրդ 177 միլիոն դրամ։

Նշենք, որ Ալեքսանյաններն էլ իրենց հերթին բավականին շռայլ են վարչապետի տիկնոջը պատկանող «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ կատարելու հարցում։ Նրանց պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ը փոխանցել է 10 մլն դրամ, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը 2019 թվականի ընթացքում փոխանցել է 34,5 մլն դրամ, իսկ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 33,6 մլն դրամ: 10-ական միլիոն դրամներ փոխանցել են նաև գործարարի դուստրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան