Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. armtimes.com
Քաղաքականություն
26.07.2018 | 22:01armtimes.com-ը գրում է. «Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Մեր տեղեկություններով՝ Գեւորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:
Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը»: