Հայաստանը խաղաղության օրակարգով պատրաստ է գալ Բրյուսել և կնքել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Պլանավորված հանդիպում՝ առաջնորդների մակարդակով, հոկտեմբերի վերջին պետք է կայանար, և Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել գալ, սակայն, ցավոք, հանդիպումը տեղի չունեցավ։ Մենք հույս ունենք՝ ապագայում դա հնարավոր կլինի»,- այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Իր ելույթում ԱԽ քարտուղարը հիշեցրեց 2021 թվականի արտահերթ ընտրությունները, նշելով, որ հենց խաղաղության օրակարգով են մասնակցել դրանց և ստացել մանդատ՝ այդ օրակարգն իրականացնելու համար։

«Այս պահին ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հստակեցվի, հրապարակային հաստատվի 29.800 կմ² ՀՀ-ն և 86.600 կմ² Ադրբեջանի հանրապետությունը։ Ապաշրջափակում տեղի ունենա չորս սկզբունքների՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության հիման վրա։ Այս սկզբունքների շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել գոյություն ունեցող հումանիտար խնդիրները, որոնք այս պահին առկա են։ Կարևոր հարցերից մեկը նաև բոլոր գերիների վերադարձը և խաղաղության հաստատումն է։ Հայաստանը պատրաստ է այս օրակարգով գալ Բրյուսել, շարունակել բանակցությունները, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը»,- նշեց Գրիգորյանը։