Նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Սյունիքի մարզ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի առաջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը Գորիսի համայնքապետարանում հանդիպում կունենա Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, ինչպես նաև Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորների հետ։ Նույն օրը նախարարը կմասնակցի Վերիշեն-Ակներ վերանորոգված կամրջի բացմանը, այնուհետև Կապանի համայնքապետարանի աշխատակազմին կներկայացնի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, հանդիպումներ կունենա համայնքի ավագանու անդամների, աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հուլիսի 28-ին, նախարար Սուրեն Պապիկյանը Քաջարան և Մեղրի համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու անդամների,  բնակավայրերի վարչական ղեկավարների, և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Նախարարը կայցելի նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպումներ կունենա բնակիչների հետ, կծանոթանա Շվանիձորի վերանորոգված քարիզներին։
Այցի երրորդ օրը՝ հուլիսի 29-ին, նախարարը Սիսիան համայնքում հանդիպում կունենա Սիսիան, Տեղ, Տաթև և Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։