ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ. Արտակ Դավթյան

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ինստիտուցիոնալացման և առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու տարածման կարողությունների զարգացման հարցերով կայացած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ընդգծվել է այս ուղղություններով շարունակական համագործակցության կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ չնայած համեմատաբար երիտասարդ լինելու հանգամանքին, ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ և պատրաստ են կիսել կուտակած փորձը միջազգային ասպարեզում գործընկեր զինված ուժերի հետ: