Գազայի խաղաղ բնակիչները կանգնած են չվերջացող մարդասիրական մղձավանջների առաջ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայի հատվածում իրավիճակը բնութագրել է որպես «երբեք չվերջացող մարդասիրական մղձավանջ խաղաղ բնակչության համար»։ Նա ևս մեկ անգամ կրկնել է անհապաղ հրադադարի կոչը, գրում է CNN-ը։

«Նրանց թաղամասերը ոչնչացվել են: Նրանց սիրելիները սպանվել են: Ռումբեր են թափվում, մինչդեռ նրանց մերժում են կյանքի կենսական միջոցների հասանելիությունը՝ սնունդ, ջուր, դեղորայք, էլեկտրականություն»,- ասել է Գուտերեշը տեսաուղերձում, որը հեռարձակվել է Փարիզում տեղի ունեցած Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության համար միջազգային մարդասիրական համաժողովին:

Նա նաև ասել է, որ օգնության ծավալը «կաթիլ է օվկիանոսում» և նշել, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի պաշտպանելու խաղաղ բնակիչներին՝ կոչ անելով երկրներին ներդնել 1,2 միլիարդ դոլար ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համար։

«Մենք կարող ենք օգնել Գազայի խաղաղ բնակիչներին տեսնել վերջապես առնվազն հույսի մի շող՝ համերաշխության նշան, և ազդանշան, որ աշխարհը տեսնում է նրանց դժբախտությունը և բավականաչափ հոգ է տանում՝ գործելու համար»,- ասել է Գուտերեշը։

Համաժողովին ներկա է եղել ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը, որը մտահոգություն է հայտնել հազարավոր մարդկանց «անվտանգ գոտիներ» ուղարկելու ցանկացած առաջարկի վերաբերյալ։ Նա նաև մտահոգություն է հայտնել «անվտանգ գոտու» պայմանների վերաբերյալ՝ ասելով, որ «Գազայի հատվածում ոչ մի տեղ ապահով կացարան, սնունդ, ջուր, սանիտարական պայմաններ և առողջապահություն ապահովելու համար բավարար պայմաններ չկան»։

Էմմա Չոբանյան