Հայաստանը բանակցում է իրանական Չաբահար նավահանգստին միանալու հարցով․ ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցը հնդկական պարբերականին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու համար, քանի որ ձգտում է մուտք գործել Հնդկաստան և ասիական այլ երկրներ։ Այս մասին հնդկական The Economic Times-ի հետ հարցազրույցում ասել է  ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հայաստանը հույս ունի կապ հաստատել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի և Չաբահար նավահանգստի միջև՝ սահուն կապ ապահովելու համար:

«Հայկական պատվիրակությունը վերջերս Մումբայում մասնակցել է Չաբահար նավահանգստի օգտագործման բարձր մակարդակի հանդիպմանը։ Մենք բանակցություններ ենք վարում նավահանգստին միանալու համար և հույս ունենք, որ Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավի կապը շուտով կավարտվի: Ազդանշաններ կան, որ այն կավարտվի մեկ տարվա ընթացքում»,- ասել է Սաֆարյանը։

Լրատվամիջոցը գրում է, որ Չաբահար նավահանգստին միանալու՝ Հայաստանի ցանկությունը գալիս է Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի եռակողմ խմբավորման ֆոնին։ Այս ապրիլին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած հանդիպման ժամանակ երեք կողմերը քննարկել են տնտեսական նախագծերը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիները:

Հայաստանը, որի կապերը Նյու Դելիի հետ ստանում են ռազմավարական բնույթ, առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել Իրանի միջով՝ Հյուսիս-Հարավին զուգահեռ կամ հնդիկ առևտրականներին Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու մաս դառնալ:

Հայաստանի կառավարությունը նաև մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հսկայական օգուտներ կբերի ավելի մեծ տարածաշրջանին, այդ թվում՝ Հնդկաստանին։

«Մենք շատ առումներով նման ենք: Ներկայում Հայաստանում շինարարության ոլորտում բում է, և մենք բանակցություններ ենք վարում հնդկական ընկերությունների հետ։ Երկու առաջատար շինարարական ընկերություններ Հնդկաստանից կարող են ծրագրեր իրականացնել Հայաստանում»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Բացի այդ, Հայաստանում աշխատող հնդիկների թվի աճ է նկատվում։

«Մենք բանակցություններ ենք վարում նաև Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթներ սկսելու շուրջ, և հուսով ենք, որ հաջորդ տարի թռիչքները հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է Մնացական Սաֆարյանը։

Պաշտոնյան հավելել է, որ երկու երկրների միջև գործընկերության մեկ այլ ոլորտ էլ տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Նա նշել է, որ Սիլիկոնյան հովտում Հնդկաստանի և Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետները կապի մեջ են՝ ուսումնասիրելով համագործակցության ուղիները։

Էմմա Չոբանյան