Ուղիղ միացում Բրյուսելից․ մեկնարկում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը՝ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո։  Համաժողովը նախաձեռնել են Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը (կենտրոնոկոյանը՝ Սոֆիայում, մասնաճյուղերը Բրյուսելում, Մադրիդում և այլ եվրոպական մայրաքաղաքներում)՝ ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության ֆորումի շարունակությունն է։ Միջոցառման նպատակն է ստեղծել մի հարթակ, որը կմիավորի նշանավոր հասարակական, քաղաքական գործիչների, փորձագետների, հասարակական կարծիքի առաջնորդների եվրոպական հարկի տակ՝ քննարկելու Հայաստանի եվրաինտեգրման ներուժն ու առկա խոչընդոտները և տարբեր ոլորտներում համագործակցության առկա հնարավորությունները։ Միջոցառումը կծածկի քաղաքական, իրավական, տնտեսական և անվտանգային ոլորտները: Բացի այդ, համաժողովի նախաձեռնողները մտադիր են այն դարձնել ամենամյա և հետագայում ներառել այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, շրջակա միջավայրը և այլն:

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև նրա քաղաքական կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ պայքարում են Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար, կարող են և պետք է շարունակեն նպաստել այս գործընթացներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կանգնած է Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման նախաձեռնության ակունքներում, և ՀԱՊ-ի ու համաժողովին մասնակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայման հրատապ անհրաժեշտություն կա։
Համաժողովի ավարտին կընդունվեն ԵՄ-ին և Հայաստանի կառավարությանը ուղղված առաջարկություններ, ինչպես նաև Հռչակագիր։

Բրյուսելում է նաև Factor TV-ի նկարահանող խումբը․ համաժողովի ընթացքի ուղիղ հեռարձակմանը նոյեմբերի 9-ին և 10-ին կարող եք հետևել մեր յութուբյան և ֆեյսբուքյան ալիքներով։