Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ գործընկերներին Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար. Բաքոյան

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր գործընկերներին գրություններ է ուղարկել Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար։

««Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։

Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական և կեղծ դատավարության իրականացման ժամանակ անգամ խախտել է ազգությամբ հայի՝ Վագիֆ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքը։

Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը այսպես կոչված «Մեշալի դեպքերին» և հայերենով ներողություն խնդրել՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։ Այսինքն անձը փաստացի չի ընդունել իրեն առաջադրված քրեական մեղադրանքը, այնինչ թարգմանիչը՝ դիտավորյալ և ակնհայտորեն ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակներում վարվող հակահայ գործելաոճի տիրույթում գործելով, ներկաներին փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք կատարել են հայերը։ Դատավարական ողջ պրոցեսում խեղաթյուրվել են Վագիֆ Խաչատրյանի մտքերը, արդյունքում՝ վերջինս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում Վագիֆ Խաչատրյանի շուտափույթ վերադարձը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար։

Խնդրել եմ քաղաքական մակարդակով արձանագրել, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող դատավարությունն ամբողջությամբ կեղծ է և նպատակ ունի քողարկել Ադրբեջանի հանցավոր հակահայ գործունեությունը և իրականացված ռազմական հանցագործությունները»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի 29-ին առևանգել էին Հակարիի կամրջից։ Տարեց արցախցուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում, իբր, իրականացված ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության, պետական գույքի ոչնչացման և վնասման հատկանիշներով։

Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցագործություններ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում», որի հետևանքով, իբր, 25 ադրբեջանցի է սպանվել։ Շինծու մեղադրանքը հաստատելու համար Բաքուն 59 անձի տուժող է ճանաչել, այնինչ դատավարության ամբողջ ընթացքում Խաչատրյանը հայտարարում էր, որ մեղավոր չէ։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման. պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այսօր վերջին խոսքի ժամանակ Խաչատրյանը կրկին շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։