Վրաստանի վարչապետը հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու ուղին շարունակելու պլանների մասին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Վրաստանը կշարունակի ԵՄ-ին լիակատար անդամակցության ուղին, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել երկրին ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եվրահանձնաժողովը դրական գնահատական տվեց և առաջարկեց Վրաստանին շնորհել արժանի թեկնածուի կարգավիճակ [ԵՄ անդամակցության համար]: Մենք երախտապարտ ենք աջակցության համար և ուրախ ենք շարունակելու մեր ուղին դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն»,- գրել է Ղարիբաշվիլին X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես սոցցանցում գրել է, որ «կկատարի իր դերը որպես եվրոպամետ առաջնորդ՝ նպաստելու դեռևս պահանջվող բարեփոխումների իրականացմանը»:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր ավելի վաղ ասել էր, որ կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ ԵՄ խորհուրդը Վրաստանին շնորհի միության անդամության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները, սակայն հայտարարել է, որ երկիրը դեռ անելիքներ ունի։