Հնդկաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Չինաստանի հետ սահմանին

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Չինաստանի հետ սահմանի երկայնքով հյուսիս-արևելյան նահանգներում մարտական ինքնաթիռներով և հակաօդային պաշտպանության համակարգերով Purvi Akash (Արևելյան երկինք) լայնածավալ օդային զորավարժություններ են անցկացրել: Այս մասին հայտնում է India Today-ը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը։ Դրանցում ներգրավված են եղել Rafale, Tejas և Su-30 կործանիչներ, Prachand մարտական ուղղաթիռներ և S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, ինչպես նաև Հնդկաստանի բանակի Արևելյան հրամանատարության առանձին ստորաբաժանումներ։

Վարժանքների ընթացքում մշակվել է ցամաքային զորքերի և օդուժի համակարգումը, իսկ զորավարժությունն ինքնին ուղղված է եղել հնարավոր սպառնալիքներին ի պատասխան ավիացիայի պաշտպանական և հարձակողական կարողությունների ցուցադրմանը։

Նշենք, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև տևական տարածքային վեճ կա։ Երկու երկրները նույնիսկ կռվել են իրենց սահմանի համար 1962 թվականին։

Հնդկական կողմը պնդում է, որ Չինաստանն ապօրինի կերպով զբաղեցնում է 38 հազար քառակուսի կիլոմետր տարածք Հիմալայան լեռնաշխարհում գտնվող Ակսայ Չին սարահարթում, որը Հնդկաստանը համարում է իր Լադախի շրջանը, և որտեղ պարբերաբար տեղի են ունենում ռազմական բախումներ։ 2020 թվականին սահմանի այս հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով երկու կողմերից տասնյակ զինվորներ են զոհվել։