ԱՄՆ-ն մարդասիրական դադարի կոչ է անում, Նեթանյահուն արձագանքում է՝ քանի դեռ կան պատանդներ, հրադադար չի կարող լինել. VOA

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Զելենսկին աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կոչ է անելով, սակայն, մարդասիրական միջանցքներ ստեղծել։ Թեմային անդրադարձել է VOA-ն։

Չնայած Վաշինգտոնին տակավին չի հաջողվել Գազայում հրադադարի շուրջ փոխհամաձայնության հասնել արաբական երկրների ղեկավարների հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Իսրայելին՝ մարդասիրական դադար տալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերահաստատել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ իսրայելցի պատանդները «Համասի» ձեռքին են, անիմաստ է խոսել հրադադարի մասին։

Իրաք՝ չհայտարարված այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին է հանդես եկել պետություններին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված նախազգուշացմամբ՝ հեռու մնալ Իսրայել-«Համաս» հակամարտությունից։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում։

«Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով կարող է փորձել օգտվել Գազայի հակամարտությունից, կամ սպառնալ մեր [զինվորական] անձնակազմին, մի՛ արեք այդ»,- հայտարարել է Բլինքենը:

Բլիքենի ներկայացմամբ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կիրակի կայացած հանդիպմանը քննարկել է նաև Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և իսրայելա-արաբական հակամարտությունը՝ երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա կարգավորելու հեռանկարը։

Անցած՝ շաբաթ-կիրակի օրերին Բլինքենը հանդիպել է նաև արաբական մի շարք երկրների արտգործնախարարներին՝ նշելով, թե Վաշինգտոնն ամենևին էլ կողմ չէ Իսրայելի ու «Համասի» միջև զինադադարի անհապաղ հաստատմանը, քանի որ այն թույլ կտա վերջինիս վերախմբավորվել իր ուժերը:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները խոսել է թեմայի շուրջ «ABC»-ի եթերում։

«Հստակորեն հայտարարել ենք, որ կաջակցենք և աջակցում ենք մարդասիրական դադարի հաստատմանը, ինչը թույլ կտա օգնություն բաշխել, ինչն էլ իր հերթին հնարավոր կդարձնի պատանդների հետագա ազատ արձակումը»:

Բայց զինադադար չի հայտարարվի այնքան ժամանակ, քանի դեռ «Համասը» ազատ չի արձակել պատանդներին, որոնց առևանգել է հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակման ժամանակ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Այս ամենի ֆոնին՝ «NBC»-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել մեկնել Թել Ավիվ, եթե պայմանները թույլ տան, որպեսզի նպաստի այնտեղ մնացած ուկրաինացիների մեկնմանը Իսրայելից։ Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Իսրայելը հետևում է պատերազմի օրենքներին, Զելենսկին արձագանքել է․

«Եթե ահաբեկիչները հարձակվեն, գլխատեն երեխաների, լիակատար իրավունք ունեք պաշտպանելու մարդկանց, պաշտպանելու ձեր սեփական երկիրը, պետությունը։ Եթե կարողանանք մարդասիրական միջանցքներ բացել, դուրս բերել պատանդներին, օգնել մարդկանց, ովքեր այնտեղ ներգրավված չեն [այդ ամենում]․․․ ողջ աշխարհը պետք է զբաղվի դրանով»:

Մարդասիրական միջացքի մասին Զելենսկու խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի ՄըքՔեյնը կրկին հանդես է եկել զգուշացմամբ՝ Գազայում պարենի պաշարները սպառվում են: