«Ես անմեղ եմ»․ Բաքվի դատարանն անտեսեց Վագիֆ Խաչատրյանի վերջին խոսքը և դատապարտեց 15 տարի ժամկետով ազատազրկման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն այսօր Բաքվում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այսօր վերջին խոսքի ժամանակ Խաչատրյանը կրկին շեշտեց՝ ինքը որևէ կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։

Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Խաչատրյանին ադրբեջանցիները հուլիսի 29-ին առևանգել էին Հակարիի կամրջից։ Տարեց արցախցուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում, իբր, իրականացված ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության, պետական գույքի ոչնչացման և վնասման հատկանիշներով։

Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին մի շարք ծանր հանցագործություններ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում», որի հետևանքով, իբր, 25 ադրբեջանցի է սպանվել։ Շինծու մեղադրանքը հաստատելու համար Բաքուն 59 անձի տուժող է ճանաչել, այնինչ դատավարության ամբողջ ընթացքում Խաչատրյանը հայտարարում էր, որ մեղավոր չէ։

Շինծու դատաքննության գործընթացը մեկ ամսից էլ կարճ տևեց։ Միջազգային իրավունքի մասնագետ Հասմիկ Հարությունյանն ամբողջ գործընթացին հետևելով՝ արձանագրում է՝ Ադրբեջանից արդար դատաքննություն սպասելի չէր։

Հոկտեմբերի 13-ին մեկնարկած դատական նիստում հայտարարվեց, որ Վագիֆ Խաչատրյանի շահերը դատարանում կներկայացնի Ռադմիլա Աբիլովան։ Փաստաբանն այսօր իր ելույթում, պահելով զուտ ձևական կողմը, խնդրել էր արդարացնել Խաչատրյանին։

Ավելի վաղ, երբ մեղադրող դատախազ Մեղադիս Սուլթանովը հայտարարեց, որ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում է պահանջում, իբր, տուժող կողմը ներկայացնող անձինք վրդովվեցին՝ պահանջելով ցմահ ազատազրկում, սակայն Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս 65 տարեկանից բարձր անձին ցմահ ազատազրկել, իսկ Վագիֆ Խաչատրյանը 68 տարեկան է։

Միջազգային իրավունքի մասնագետ Հասմիկ Հարությունյանը նշում է՝ դատական նիստին դահլիճում մի քանի տասնյակ մարդկանց ներկայությունն ամենևին էլ չի խոսում գործընթացի իրավական լինելու կամ թափանցիկության մասին։

Թեև առևանգման հենց հաջորդ օրը Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն դիմում էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն, սակայն, մերժվել էր։ Ավելի ուշ, Ադրբեջանն արցախցու առողջական վիճակի մասին ՄԻԵԴ-ի պահանջով մանրամասներ էր հայտնել։

Միջազգային ատյաններ պարբերաբար ահազանգում էին նաև Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճռի հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է արել միջազգային իրավապաշտպան կառույցներին անհապաղ արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան