Բաքվում Իրանի և Իսրայելի դեսպանները փոխադարձ սպառնալիքներ են հնչեցրել

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին՝ Բաքվում Իրանի և Իսրայելի դեսպանները միմյանց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախ նոյեմբերի 4-ին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «այս փուլում Իսրայելի համար ՀԱՄԱՍ-ի մարտիկները բավարար են, որոնք նրան կթաղեն Միջերկրական ծովում»։

«Դուք ելք չունենք, ամբողջ աշխարհը ձեր դեմ է։ Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Ադրբեջանի մահմեդական խիզախ ժողովուրդը, որն ատում է Ձեզ»,- գրել էր դեսպանը։

Այնուհետև նա ևս մեկ գրառում է արել։

«Է՛յ, բավական է, որ դուք ընդունել եք սարդոստայն լինելու իրականությունը: Ես զարմանում եմ, թե ինչու ձեր «Պողպատե ցանցը» չի կարողացել հաղթահարել ՀԱՄԱՍ-ի մի քանի մարտիկներին և փոխարենը սպանել է 10,000 խաղաղ բնակիչների, որոնցից 4,000-ը երեխաներ են: Այս ցանցը ձեր իսկ ձեռքերով կփաթաթվի ձեր մահվան համար»,- գրել է Մուսավին։

Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն այսպես է պատասխանել․ «Իրանի ռեժիմի դեսպանին՝ ահա մի քանի անվճար խորհուրդ պրոֆեսիոնալից։ Եթե ցանկանում եք, որ մարդիկ ձեզ լուրջ վերաբերվեն, երբ դուք սպառնում եք իմ երկրին ոչնչացմամբ, իսկ ինձ՝ մահվամբ (կրկին), ստիպված կլինեք հրաժարվել սարդոստայնի փոխաբերությունից: Սարդի մետաքսը հինգ անգամ ավելի ամուր է, քան պողպատը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել երկու երկրների դեսպանների միջև այս «փոխհրաձգությանը», ինչպես նաև չի մեկնաբանել Իրանի դեսպանի հայտարարությունը, որ ադրբեջանցիներն «Իսրայելին դեմ են»։

Էմմա Չոբանյան