Ստամբուլում ցուցարարն ի նշան բողոքի՝ արկղով մկներ է նետել McDonald’s ռեստորան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Անհայտ անձը ներխուժել է Ստամբուլի McDonald’s ցանցի ռեստորաններից մեկն և արկղով մկներ նետել՝ բողոքելու Գազայում Իսրայելի հարձակման դեմ։ Տղամարդն ակցիայի ժամանակ բղավել է. «Մի՛ կերեք մահմեդականների միսը, փոխարենը կերեք այս մկներին», գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ մկներով արկղը տղամարդը, ենթադրաբար, գնել է կենդանիների խանութից։ Նա տուփը նետել է ռեստորանի սրահի կենտրոնը՝ մկներին ցրելով հատակով մեկ։

Հեռախոսներով նկարահանված և սոցիալական ցանցերում լայնորեն տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ցուցարարը բղավում, իսկ հետո արագորեն լքում է տարածքը։

McDonald’s Turkey-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում շեշտում էր McDonald’s Իսրայելի և McDonald’s Թուրքիայի միջև կապի բացակայությունը՝ իսրայելական McDonald’s-ի կողմից զինվորներին համբուրգերներ բաժանելու հետ կապված վեճից հետո:

Հայտարարության համաձայն՝ թուրքական McDonald’s-ը գործում է որպես տեղական բիզնես, որի ամբողջ սեփականությունն ու կառավարումը վերահսկվում է Boheme Investment ընկերության կողմից:

Նշենք, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության սրման ֆոնին՝ Թուրքիայում ամերիկյան ընկերությունների դեմ տարբեր բողոքի արշավներ են անցկացվում, որոնք, ըստ թուրքերի, աջակցում են Իսրայելին։

Էմմա Չոբանյան