Իրանի նախագահի կինը նամակ է հղել Մակրոնի կնոջը՝ Գազայի բնակիչներին աջակցելու կոչով

Լուրեր

18.12.2025 | 14:41
ՊՍԺ-ի ու ռուս դարպասապահի տպավորիչ ռեկորդները
18.12.2025 | 14:34
Իմ խնդիրն է՝ հայ ժողովրդին դուրս բերել նահատակացման տրամաբանությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:30
Եթե վարչապետը մեղադրում է՝ ԿԳԲ գործակալ են, պահանջում եմ փաստ ներկայացնել, թե չէ սուտ մատնություն է․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:26
Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:21
Հանուն և ընդդեմ Գարեգին Բ-ի․ ինչ է սպասվում այսօր Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:20
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են
18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
Բոլորը

Իրանի նախագահի կինը՝ Ջամիլե Ալամոլհոդան, մի շարք նամակներ է գրել եվրոպական երկրների նախագահների կողակիցներին՝ կոչ անելով նրանց կարեկցել ճնշված պաղեստինյան ժողովրդին և դատապարտել Իսրայելի վայրագությունները: IRNA-ի հաղորդմամբ՝ դրանցից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանել Մակրոնի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին ուղղված նամակն է, որում նա նշել է, որ Գազայի ծանր վիճակի հետ կապված ամենահրատապ միջոցներից մեկը «ցեղասպանությունն այնտեղ կանգնեցնելու համար անհրաժեշտ ջանքերն են»։

«Ծանր սրտով և Գազայի ճնշված կանանց ու անմեղ երեխաներին համերաշխություն հայտնելու համար դիմում եմ Ձեզ՝ դատապարտելու այս դեպքերն ու դրանց հետևանքները»,- գրել է նա։

Ջամիլե Ալամոլհոդան հավելել, որ որպես մարդ՝ «պետք է ամաչենք տեղի ունեցողի համար»։

«Տիկի՛ն Մակրոն, խնդրում եմ՝ խնդրեք Ձեր ամուսնուն, որպես անձնազոհ և կարեկցող կին, որը ներկայացնում է Ձեր հայրենիքի կանանց, մայրերին և դուստրերին, խուսափել պաղեստինցի անմեղ երեխաների և կանանց կոտորածին մասնակցելուց և ձեռնարկել հրատապ ու արդյունավետ գործողություններ, խթանել խաղաղությունը»,- ասվում է Իրանի նախագահի կնոջ նամակում։

Էմմա Չոբանյան