Գագիկ Ծառուկյանն անուններ է տալիս․ ովքե՞ր են Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
Բոլորը

Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում այսօր տեղի ունեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցում էին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ու բազմաթիվ քաղաքացիներ։

Եկեղեցու բացման արարողությունից հետո Factor.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերջինիս քաղաքական թիմը պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին։  «Իհարկե՛ մասնակցելու ենք, քննարկում ենք, տեսնենք,  բայց մենք պետք է խորհրդի նիստ հրավիրենք, որի ավարտից հետո նոր կհայտարարենք»,- ասաց նա։

Հարցին՝ ովքե՞ր են «Ծառուկյան» խմբակցությունից Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուները, պատասխանեց․ «Էնտեղ կա Արարատ Զուրաբյան, Նաիրա Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Վաֆե Էնֆիաջյան, Պետրոսյան Գևորգ և այդպես տասնյակ կա։ Մենք պետք է ընտրենք, խորհուրդը որոշում կկայացնի և կհայտնենք բոլորիդ»։ 

Գագիկ Ծառուկյանից փորձեցինք հետաքրքրվել վերջինիս տեսակետը նաև Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր կայանալիք հարցաքննության վերաբերյալ։  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը, սակայն, մեր հարցն անպատասխան թողեց և հեռացավ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։