Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա

Լուրեր

19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
19.07.2026 | 11:04
Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 10:48
Վթարային ջրանջատում Երևանում
19.07.2026 | 10:23
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ դիմել է Լիբանանում և ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին: Նա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 100 տոկոսով պաղեստինյան գործողություն է անվանել, սակայն չի բացառել ապագայում «Հըզբոլլահի» զինյալների և Իսրայելի միջև հակամարտության սրման հավանականությունը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հասան Նասրալլան գովաբանել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ զինյալները գործել են «ճիշտ, իմաստուն և արդար»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Եմենում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին՝ Իսրայելի դեմ իրենց պայքարին մասնակցելու համար:

«Հըզբոլլահը» Լիբանանի ամենամեծ ռազմաքաղաքական ուժն է։ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ այն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ։

Այս պահին «Հըզբոլլահի» զինյալները հարձակումներ են իրականացնում իսրայելցի զինվորականների վրա լիբանանա-իսրայելական սահմանին և գնդակոծում Իսրայելի տարածքը:

Բախումները գնահատվում են բավականին ինտենսիվ, ՑԱԽԱԼ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանների մոտ, սակայն մինչ օրս չի համարվում, որ «Հըզբոլլահ»-ը  ՀԱՄԱՍ-ի կողմից պաշտոնապես պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ:

Ամեն ինչ կարող էր փոխվել Նասրալլայի երկար սպասված ելույթից հետո, բայց կարծես թե լիբանանյան խմբավորումը պատրաստ չէ բարձրացնել հակամարտության  խաղադրույքները:

Շիա խմբավորման առաջնորդի ելույթը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցի հետ։

Շեյխ Հասան Նասրալլայի խոսքերով՝ Իսրայելի կանխարգելիչ հարվածը Լիբանանին կլինի Իսրայելի ամենամեծ սխալը իր գոյության ամբողջ ընթացքում: Նա հավելել է, որ իր գլխավորած «Հըզբոլլահ» շարժման գործողությունները ստիպել են ՑԱԽԱԼ-ին ուժերի մի մասը տեղափոխել Լիբանանի հետ սահման:

«Ոմանք ասում են, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է պայքարի մեջ մտնել։ Ես ձեզ ասում եմ՝ մենք այդ մարտը վարում ենք հոկտեմբերի 8-ից։ Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով, մեծ նշանակություն ունի, և դա վերջը չէ»,- հայտարարել է Նասրալլան։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Նասրալլան նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժումը, իբր, ոչինչ չի իմացել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը նախապատրաստվելու մասին: