Չինաստանի կործանիչը նախազգուշացնող հրթիռ է արձակել Կանադայի ուղղաթիռին շատ մոտ

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Չինական J-11 կործանիչը Հարավկորեական ծովի միջազգային ջրերում ազդանշանային հրթիռ է արձակել Կանադայի ռազմածովային ուժերի ուղղաթիռին շատ մոտ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Կանադան Sikorsky Cyclone հրթիռի արձակումն անվանել է «անխոհեմ» և նշել, որ նման քայլը կարող էր հանգեցնել վթարի, քանի որ «հրթիռները կարող են հարվածել պտուտակի շեղբերին կամ շարժիչներին»։

Գրոհի ենթարկված ուղղաթիռը բազավորված է Ottawa ֆրեգատի վրա։ Սա այս նավի ինքնաթիռների և չինական J-11-ի նման մերձեցման արդեն երկրորդ դեպքն է։ Նախորդ միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, չինական կործանիչներն ուղղաթիռից մոտ 30 մետր հեռավորությամբ են անցել։

Գրոհի ենթարկված ուղղաթիռի օդաչուի խոսքով՝ ինքը նախկինում ունեցել է չինացի օդաչուների վտանգավոր պահվածքից խուսափելու փորձ, որոնք փորձում էին տուրբուլենտություն ստեղծել իր ուղղաթիռի շուրջ։ Միջադեպի ժամանակ նա ստիպված է եղել ուղղաթիռը հասցնել ծայրահեղ ցածր բարձրության։

«Նման վարքագիծն անընդունելի է ցանկացած պարագայում, և մենք դա կհայտնենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը հնարավորինս ընդունելի ձևով», – ասել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։