Իսրայելին ուղղված Էրդողանի քննադատությունները գերմանացի գործիչների զայրույթն են առաջացրել․ Թուրքիայի նախագահի այցը Գերմանիա մնում է անորոշ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանացի քաղաքական գործիչները տարբեր ճամբարներից քննադատում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ։ Գերմանացի քաղաքական գործիչները վերապահումներ են հայտնել Էրդողանի՝ նոյեմբերի կեսերին սպասվող Գերմանիա այցի վերաբերյալ, գրում է Duvar-ը։

Իշխող կոալիցիայի անդամ, Ազատ դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Բիժան Ջիր Սարայը հայտարարել է, որ «Էրդողանի ատելության խոսքը Իսրայելի դեմ և նրա համերաշխությունը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հետ անհանդուրժելի է»։ Նա նաև ասել է, որ Էրդողանի այցն այս պայմաններում «շատ խնդրահարույց» է լինելու։

«Մենք պետք է կասկածի տակ դնենք Էրդողանին Բեռլինում դիմավորելու հարցը»,- նշել է նա։

Բունդեսթագի Անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Ստրաք-Զիմերմանը ևս դժգոհություն է հայտնել։

«Էրդողանի հայտարարությունները, որոնք մարդկանց կրոնական պատերազմի կոչ են անում, կարծես, մենք ապրում ենք միջնադարում, սարսափելի են։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ մենք մնանք երկխոսության մեջ»,- ասել է նա։

Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Մաքիթ Քարաահմեթօղլուն իր հերթին վստահություն է հայտնել, որ կանցլեր Օլաֆ Շոլցը հստակ դիրքորոշում կընդունի Էրդողանի՝ «ՀԱՄԱՍ-ի հարձակումները որպես անվնաս ներկայացնելու փորձերի դեմ»։

Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի ղեկավար Յոզեֆ Շուստերը դատապարտել է Էրդողանի հայտարարությունները՝ դրանք անվանելով «չափազանց մտահոգիչ»։

Հիշեցնենք՝ Էրդողանը, դիմելով Իսրայելին, հայտարարել էր․ «Արևմուտքը ձեզ շատ բան է պարտական։ Բայց Թուրքիան ձեզ ոչինչ պարտք չէ։ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատագրական, մոջահեդների խմբավորում, որը պայքարում է իր հողերն ու քաղաքացիներին պաշտպանելու համար»։

Էմմա Չոբանյան