ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների իրականացման համար

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Աստանայում անցկացվող Թուրքական պետությունների կազմակերպությունների գագաթնաժողովում Հայաստանի հետ նույն  ռազմական ՝ՀԱՊԿ և տնտեսական՝ ԵՏՄ կառույցներում ներառված երկրները շնորհավորել են Ադրբեջանին սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի և դրան հետևած էթնիկ զտման կապակցությամբ։ Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի և Ղրղզստանի մասին է։

«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և ողջ ադրբեջանական ժողովրդին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Ձեր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և թևակոխել զարգացման նոր դարաշրջան։ Այս պատմական քայլն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Փաստորեն, ըստ Տոկաևի, միջազգային իրավունքի խախտմամբ ուժի կիրառումը, ռազմական հանցագործությունների կատարումն ու բռնի տեղահանությունը համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նույնպես շնորհավորել է Ալիևին։

«Շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին տարածքային ամբողջականության ամբողջական ապահովման կապակցությամբ»,- ասել  է նա։

Ավելի վաղ գրավյալ հայկական Շուշի, ինչպես Վարանդա այցելած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը ևս շնորհավորել է Ադրբեջանին ու նրա նախագահին։ Նա հայտարարել է, որ «հաստատվել է պատմական արդարություն, և Ղարաբաղն արդեն թևակոխել է վերականգնման ու բարգավաճման շրջան»։

Էմմա Չոբանյան