Մոսկվան և Բաքուն քննարկել են Ադրբեջանի միջոցով ռուսական էներգակիրների տարանցումն ու նավթագազային ոլորտում համագործակցությունը

Լուրեր

30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Զրուցակիցները քննարկել են նավթի և գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ու վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվել է երկրների միջև առևտրաշրջանառության աճը․ 2022 թվականի վերջին փոխադարձ առևտրի ծավալն աճել է 25%-ով։ 2023 թվականի հունվար-օգոստոսին ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,7%-ով։

«Ռուսական նավթագազային խոշորագույն կոնցեռններն աշխատում են Ադրբեջանի հետ և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը։ Մասնավորապես, մի ​​շարք նոր նախաձեռնություններ կան ադրբեջանական հզորություններով ռուսական ածխաջրածինների տարանցման և վերամշակման համար։ Խնդիրը մեր ջանքերի համախմբումն է»,- նշել է Ալեքսանդր Նովակը։

Բանակցությունների օրակարգում է եղել ռուսական նավթազազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի տարածքում արդյունահանման նոր նախագծերին, երկրում վառելիքի վաճառքի ծավալների մեծացման, այդ թվում՝ Տիխորեցկ-Բաքու նավթամուղով ռուսական նավթի ռևերսային մատակարարումների ավելացման հարցերը։

Հաղորդվում է, որ քննարկվել են նաև ներմուծման փոխարինման քաղաքականության շրջանակում ռուսական և ադրբեջանական ընկերությունների միջև տեխնոլոգիական համագործակցության ստեղծման հեռանկարները։

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը քննարկել էին Տիխորեցկ-Բաքու նավթամուղի ընդլայնման հարցը, որը ՌԴ-ից նավթի ռևերսային մատակարարումների հնարավորություն կտա։ Նովակը հայտարարել էր, որ նավթամուղի ընդլայնումից հետո նավթի մատակարարումների ծավալը դեպի Ադրբեջան հետագայում կարող է հասնել մինչև 4 մլն տոննայի։ Նման տարբերակն ավելի շատ ձեռնտու է Ադրբեջանին, որը ռուսական նավթի վերամշակմամբ կկարողանա շահույթով արտահանել իր նավթը։

Ի դեպ, նախօրեին Ռուսստանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն էլ հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային ուղու զարգացման հարցերը։

Էմմա Չոբանյան