«Ռուսական զորքն այստեղ կույր աղիք է». ինչ նպատակով են Տավուշում ավելացրել ՌԴ հենակետերի թիվը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզում ավելացել է ռուսական հենակերտերի թիվը։ Factor TV-ն արձանագրել է, որ դրանցից մեկը տեղակայված է Երևան-Թբիլիսի ավտոճանապարհի՝ Ոսկեպար-Բաղանիս գյուղերի հատվածում։

Ռուսական այս ռազմակայանի կառուցապատումը սկսվել է 2022 թվականին։ Այսպիսի հենակետեր կան նաև Բերդում և Նոյեմբերյանում։ Ազատամուտ գյուղում էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողները տեղակայվել են համայնքի փրկարար ծառայությանը պատկանող շենքում։

Թե ի՞նչ գործառույթ են իրականացնում ռուս զինվորականները հայ-ադրբեջանական սահմանագոտում, անհայտ է։

Հենակետը Ոսկեպարից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա է․ ոսկեպարցի Ժորան մի շարք հարցեր ունի, որոնց ո՛չ հայկական, ո՛չ էլ ռուսական կողմը չեն անդրադառնում։

Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ազատամուտ գյուղերում ռուսական ուժային ներկայությունից անվտանգային երաշխիքների ակնկալիք չունեն։ Հիշեցնում են, թե ինչպես Արցախը մի քանի օրում դատարկվեց, որտեղ ռուսական կողմը խաղաղապահ առաքելություն էր ստանձնել։

ՀՀ ինքնիշխան տարածքում ռուսական ռազմաբազան տեղակայվել է «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» միջպետական պայմանագրի համաձայն, մեկ այլ պայմանագրով էլ մասնավորեցվել են ռազմաբազայի տեղաբաշխման կետերի, ռազմաբազային հողհատկացման պայմանները։ Հայաստանի կառավարությունը 2022 թվականի հունիսի 17-ին ռուսական ռազմաբազայի հենակետերի տեղակայման ցանկում փոփոխություններ է կատարել, որից հետո էլ Տավուշում ավելացել է դրանց թիվը։

Պայմանագրում արձանագրված է, որ ռուսաստանյան ռազմաբազան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններ ունի։ Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ այն տարածքներում, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը, ՀՀ քաղաքացին իրեն ավելի ապահով չի զգում։ Ավելին՝ քաղաքական մեկնաբանը մատնանշում է բացասական կողմերը։

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ սահմանների հիմնական պաշտպանությունը ոչ թե ռուսական, ֆրանսիական, ամերիկյան կամ չինական կողմինն են, այլ՝ ՀՀ-ինը։

Նիկոլ Փաշինանն իր ղեկավարած կառավարության որոշումից մեկ տարի անց՝ օրերս Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից առավելություններ չկան: Չնայած դրան՝ ասաց՝ ռազմաբազայի դուրսբերման հարց չի քննարկվում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը Փաշինյանի այս հայտարարությունն ու գործողություններն անտրամաբանական է համարում։ Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ներքին Հանդի դիրքերում տեղակայված ռուսական զորքը լքել էր իր ծառայության վայրը։

Քաղաքագետ Թևան Պողոսյանը ստեղծված իրավիճակում մեղավոր է համարում հենց ՀՀ իշխանություններին՝ պարզաբանելով, որ նրանք են ստորագրել պայմանագրերը և իրենք էլ պետք է հետևողական լինեն, որ փաստաթուղթը ծառայի իր նպատակին։

Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ում մնալու վերջնաժամկետը 2044 թվականն է։ Եթե դրանից հետո երկու կառավարությունները պայմանագրի ժամկետները չերկարաձգեն, ապա այն պետք է Հայաստանից դուրս բերվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան