Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան՝ բանակցելու ուրանի մատակարարումների ավելացման շուրջ. Bloomberg

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան։ Ուղևորությունը կապված է ուրանի մատակարարումն ընդլայնելու՝ Ֆրանսիայի ցանկության հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։

Ֆրանսիայի ուրանի կարիքը կապված է Նիգերում էներգետիկ ռեսուրսների արտադրության դադարեցման հետ։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց հերթին շահագրգռված են ընդլայնել համագործակցությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու համար։

Նիգերում ռազմական հեղաշրջումից հետո այս երկրում ուրանի հանքաքարի ֆրանսիական արդյունահանումը դադարեցվել է, գրում է գործակալությունը։ Ֆրանսիական Orano SA ընկերությունը ղազախական Kazatomprom-ի հետ միասին արդեն իսկ մշակում է ուրանի հանքավայրերը Ղազախստանում և, ըստ Bloomberg-ի աղբյուրների, իր առաջիկա այցի ընթացքում Մակրոնը կքննարկի այդ համագործակցության ընդլայնման հարցը։ Ֆրանսիայի Ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Ղազախստանը դարձել է երկրին ուրանի ամենախոշոր մատակարարը։

Գործակալությունը նշում է, որ նախագահի այցը նախատեսված է նոյեմբերի 1-2-ը, սակայն այցի մասին Ֆրանսիայի նախագահի կայքում չի հայտարարվել։ Ելիսեյան պալատի խոսնակն ասել է, որ նախագահը ուղևորության կմեկնի էներգետիկ, ագրոպարենային և հանքարդյունաբերական ոլորտներից 15 գործարար առաջնորդներից բաղկացած պատվիրակության հետ, ներառյալ՝ կոմունալ Electricite de France SA և ինժեներական Assystem SA ընկերությունները, որոնք կառուցում են ատոմակայաններ:

Իր հերթին, Ղազախստանը շահագրգռված է համագործակցությամբ, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը և Չինաստանի ճնշումը, հայտնում է Bloomberg-ը։ Իսկ Ֆրանսիան գործում է Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների օգտագործումը դադարեցնելու՝ Եվրամիության ռազմավարության համաձայն։