Իտալիայի ԳՇ պետն Ադրբեջանում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Բաքու է մեկնել Իտալիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն, որը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ԳՇ պետերի հանդիպումը տեղի է ունեցել ինչպես անձնազրույցի ձևաչափով, այնպես էլ ընդլայնված կազմով։

Հանդիպմանը Վելիևն ուշադրություն է «հրավիրել ադրբեջանական բանակում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և կիբերանվտանգության ոլորտում կատարված աշխատանքների կարևորության վրա»։

Դրագոնեն իր հերթին նշել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունների մասին։

«Հանդիպմանը հատկապես ընդգծվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռազմական հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ու այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության հետ։

Հավելենք, որ վերջին տարիներին, հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Բաքվի և Հռոմի միջև ռազմական շփումները բավական ակտիվացել  են, տեղի են ունենում նաև հաճախակի փոխայցելություններ։

Իտալիայի ԳՇ պետի այս այցը տեղի է ունենում Արցախում էթնիկ զտման և այն հրապարակումների ֆոնին, որ Բաքուն ցանկանում է Իտալիայից սպառազինություն գնել։ Մասնավորապես, իտալական La Repubblica-ն սեպտեմբերին հրապարկամամբ հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ բանակցել են Իտալիայի հետ զենքի գնման շուրջ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բաքուն ակնկալում է ձեռք բերել ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, զենիթային համակարգեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սուզանավեր։ Գործարքի ընդանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։

Լրատվամիջոցը, միաժամանակ, նշում էր, որ Ղարաբաղում վերջին իրադարձությունները հիմա խնդիր են Իտալիայի կառավարության համար։ Բոլոր պայմանագրերը դեռ արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել երկրի, որը գտնվում է հակամարտության մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ դրա հետ կապված Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողների փնտրել Թուրքիայում և Իսրայելում։

Հունիսին էլ իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան