Ոչ ոք չի ժխտում «Քաղաքացիական պայմանագրի» բարձր վարկանիշը. Արարատ Զուրաբյանը` իր թեկնածության, ՔՊ-ի հետ մրցակցության և Փոստանջյանի հնարավորությունների մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Գնալով ուրվագծվում է Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների շրջանակը: Հստակ է, որ կմասնակցի Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցության ձևաչափի և ցուցակի վերաբերյալ վերջնական որոշում չունի, սակայն ցուցակը գլխավորելու համար պայքարում է չորս թեկնածու` Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

«Ծառուկյան» դաշինքը ևս մասնակցության հայտ է ներկայացրել: Մամուլը գրում է, որ դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Արարատ Զուրաբյանը: «Ծառուկյան» դաշինքի մասնակցության, թեկնածուների հստակեցման և շանսերի մասին Factor.am-ը զրուցել է Կենտրոնի նախկին թաղապետ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ:

-Պարոն Զուրաբյան, այս օրերին մամուլը գրում է, որ Ձեր անունը ևս քննարկվում է Երևանի քաղաքապետի թեկնածուների շարքում, կա՞ն նման քննարկումներ «Ծառուկյան» դաշինքում։

-Տեղեկացված եմ այնքան, որքան Դուք, քանի որ բացակայում եմ քաղաքից:

-Ենթադրվում է, որ ընտրություններին մասնակցությունն այս դեպքում օլիմպիական սկզբունքով չպետք է լինի։ Հաշվի առնելով «Քաղաքացիական պայմանագրի» բարձր վարկանիշը` «Ծառուկյան» դաշինքի հաղթելու հավանականությունը որքա՞ն է:

-Հասարակությունը պետք է տա իր վստահության քվեն: Երբ ընտրությունները կայանան, հասարակության վճիռն ի հայտ կգա: Կարծում եմ` բոլոր պայմանները ստեղծված են, որ արդար ընտրություններ կայանան: Ոչ ոք չի ժխտում ՔՊ-ի բարձր վարկանիշը, բայց ամեն ինչ ցույց կտան ընտրությունները:

-Ծանո՞թ եք ՔՊ-ի թեկնածուների շրջանակին: Այդ ցանկի մեջ կա՞ն ծանրակշիռ գործիչներ, թե՞ նրանց հաղթանակը կարող է պայմանավորված լինել միայն կուսակցության հեղինակությամբ:

-Չեմ ուզում գնահատական տալ, որովհետև դեռ հստակ չէ` ո՞վ է առաջադրվելու: Շատ հարցեր ենթադրությունների դաշտում են: Երբ կլինի կոնկրետ թեկնածու, այդ ժամանակ կքննարկենք նրա շանսերը: Բոլորին հարգում եմ, շատ լավ եմ վերաբերվում:

-Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը հստակ է: Նրա գործունեությունն ու հնարավորություններն ինչպե՞ս կգնահատեք:

-Բավականին բարդ կլինի նրա համար, բայց նա էլ ունի համակիրների ստվար զանգված: Որևէ բան չենք կարող բացառել այսօր: Օրինակ` «Քաղաքացիական պայմանագիրը», պայքար տանելով, հսկայական հաջողության հասավ և ազատագրեց հասարակությանը: Կարծում եմ` գործընթացը շարունակական կլինի, քանի որ, կրկնում եմ, կա արդար ընտրությունների համար պարարտ հող:

-Համաձա՞յն եք, որ ՀՀԿ-ն, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, ուղերձներ է հղել, որ դա մենեջերի ընտրություն է, ոչ թե քաղաքական: Չմոռանանք, որ ՀՀ բնակչության զգալի մասը կենտրոնացած է Երևանում:

– Այդ մոտեցումը կիսով չափ է ճիշտ: Ցանկացած գործադիր իշխանություն, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմին, լուծում է նաև վարչական հարցեր, օրինակ` բակերի, վերելակների, տանիքի, ասֆալտի, էկոլոգիայի հետ կապված: Երկու գործոնն էլ կարևոր է: Սխալ է մեկն առանց մյուսի դիտարկել: Բայց հարցրեք հանրապետականներին` ինչո՞ւ էին իրենց տարբերանշանները փակցնում ընտրարշավին մասնակցելիս և կեղծիքներ անելիս, եթե ընտրությունները քաղաքական չեն: Նրանք անկեղծ չեն:

-Կառավարման ի՞նչ մարտահրավերներ կային քաղաքում քսան տարի առաջ, երբ Կենտրոնի թաղապետ էիք։ Շա՞տ են փոխվել դրանք:

-Գրեթե նույնն են, բայց կան նաև քաղաքակրթական նորամուծություններ, որոնք պետք է շտապ կիրառել: Այդ մասին կխոսվի ընտրարշավի ընթացքում:

-Տարոն Մարգարյանի հրաժարականի վերջնական գործոնը ո՞րն էր: –

-Հանրապետական կուսակցության պարտությունը:

-Ասում են`ՀՀԿ-ն չի առաջադրվի: Անակնկալներ հնարավո՞ր են:

-Կարծում եմ ` գիտեք այդ հարցի պատասխանը:

Լևոն Փանոսյան