G7-ը համաձայնեցրել է արհեստական բանականություն ստեղծողների համար ընդհանուր սկզբունքները

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

G7-ի երկրները համաձայնության են եկել ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց պետք է հետևեն արհեստական բանականություն (AI) մշակողները, ներառյալ՝ դրա միջոցով ստեղծված բովանդակության պիտակավորման համակարգի ներդրումը: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն այս կապակցությամբ հայտարարություն են տարածել։

«Մենք՝ G7-ի ղեկավարներս, շեշտում ենք առաջադեմ արհեստական բանականության համակարգերի նորարարական հնարավորություններն ու ներուժը։ Մենք նաև գիտակցում ենք ռիսկերը՝ կառավարելու և՛ առանձին անձանց, հասարակությունը, և՛ մեր ընդհանուր սկզբունքները, ներառյալ՝ օրենքի գերակայությունը և ժողովրդավարական արժեքները պաշտպանելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

G7-ի անդամները կոչ են անում արհեստական բանականություն ստեղծողներին մշակել և ներդնել մեխանիզմներ՝ բովանդակության իսկությունը և դրա ծագումը հաստատելու համար այն դեպքերում, երբ «դա տեխնիկապես հնարավոր է», այդ թվում՝ պիտակավորման և «այլ մեթոդների միջոցով, որոնք թույլ կտան օգտատերերին բացահայտել AI-ի կողմից ստեղծված բովանդակությունը»:

Արհեստական բանականություն ստեղծողներին կոչ է արվում քայլեր ձեռնարկել զարգացման բոլոր փուլերում ռիսկերը բացահայտելու և մեղմելու համար՝ բացահայտելով և շտկելով խոցելիությունները, ինչպես նաև «աննորմալությունները և չարաշահման օրինաչափությունները»: