Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, թե Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտարարել է, թե ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների իրավունքներն ապահովված են։

«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքներն ապահովված են։ Մենք զգայուն ենք յուրաքանչյուր կալանավորի նկատմամբ։ Նրանց հնարավորություն է տրվում կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է թարգմանիչ»,- ասել է Ալիևան։

Հավելենք, որ Բաքվի կողմից առևանգվել և ապօրինի պահվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու ՊԲ փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Ադրբեջանական դատարանը նրանց շինծու գործերով ապօրինի կալանավորել է 4 ամսով։

Էմմա Չոբանյան