Բռնի տեղահանված արցախցիները դիմել են ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ից իրենց հարազատների մարմինները տեղափոխելու և վերահուղարկավորելու հարցով
Հայաստանում ապաստանած Արցախից բռնի տեղահանվածները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ իրենց հարազատների մարմինները տեղափոխելու և վերահուղարկավորելու հարցով։ Այս մասին X-ում գրառմամբ տեղեկացրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
«Այսօր արցախահայերը դիմել են Կարմիր Խաչին (Երևան)՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։ Շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են ԼՂ-ի զինվորական հուշահամալիրները»,- գրել է նա։
Նա նաև նշել է, որ սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո եղել է Ստեփանակերտի հուշահամալիրում և լուսանկարներ հրապարակել։
Էմմա Չոբանյան