Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին. վարչապետը կոչ է անում կանանց ակտիվորեն մասնակցել ընդունելությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու գործում: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Պարեկային ոստիկանությունում կանանց առնվազն 30 տոկոս ներգրավվածության անհրաժեշտությունը և նշել, որ այդ թիրախին հասնելուն ուղղված շատ ակտիվ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել: «Վայոց ձորում այդ վիճակագրությունը մտահոգիչ է: Վայոց ձորն առնվազն միակ մարզն է, որտեղ մենք չունենք ոչ մի կին պարեկային ոստիկան: Մենք խնդիր ենք դրել, որ ամբողջ հանրապետությունում՝ ամեն մարզում, Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է կին լինի: Ահա ամբողջացավ Պարեկային ոստիկանության ուսումնական գործընթացը, առաջիկայում մեր ուսումնական կենտրոնը հետևողականորեն զբաղված կլինի այդ աշխատանքով: Եվ ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանրապետությունում նման հնարավորության մասին, որը կանայք պետք է դիտարկեն: Մինչև նոյեմբերի վերջ է դիմումների ընդունման ժամկետը, և ես մեր քույրերին և դուստրերին կոչ եմ անում ակտիվ լինել»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների մտահոգիչ վիճակագրությանը՝ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ, որ մենք այս խնդրի վրա կենտրոնանանք: Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է: Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, դրանով դուք մարդկանց առողջությունն եք պահպանելու, դրանով դուք մարդկանց օգնելու եք, որ իրենց և հանրային գույքի նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չենք դարձրել, բայց հիմա պետք է հասկանանք, որ այդ նրբությունների ճշգրտումից է կախված մեր ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը»:

Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնց աշխատանքի արդյունքում Պարեկային ոստիկանությունը ՀՀ-ում արդեն իրողություն է՝ ժամանակակից մեքենաներով, նոր գույքով, նոր զինատեսակներով, նոր տեխնիկական միջոցներով: «Այս ամենի արդյունքում իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հնարավորություններ են մեծանում, և մենք այս ճանապարհը պետք է շարունակենք: Բայց նաև պետք է արձանագրեմ, որ սրանով ամենևին Ոստիկանության բարեփոխումների ընթացքը չի դանդաղում: Պարեկային ոստիկանությունը մեր Ոստիկանության սյուներից մեկն է, առաջիկայում մենք խնդիր ունենք Ոստիկանության գվարդիայի հաստատման, Քրեական ոստիկանությունը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվի, այսինքն՝ նոր կառուցվածք պետք է ստանա: Ընդհանրապես ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել է բոլորին և ընդգծել. «Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:

Շնորհավորում եմ բոլորիս:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: