«Ռսի՝ լեզու թելադրելու սհաթը»․ ինչ կտա ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Օրերս ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից առաջ Բիշքեկում կայացավ այդ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որտեղ Հայաստանը ներկայացված էր փոխարտգործնախարարի մակարդակով։ Մասնակիցները համաձայնեցրին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ռուսաց լեզուն՝ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզվի մասին» հայտարարությունը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ հաստատվել է փաստաթուղթ, որով ստեղծվում է ռուսաց լեզվի հարցերով միջազգային կազմակերպություն։ Այն, ըստ ՌԴ արտգործնախարարի, բաց կլինի ցանկացած շահագրգիռ երկրի, այդ թվում՝ ԱՊՀ կազմի մեջ չմտնող երկրների համար։

«Դա նույն Սովետմիության մոդելն է, լեզուն մենթալիտետ, մտածելակերպ ձևավորելու կարևոր մեխանիզմներից մեկն է։ Հիմա հարց է առաջանում՝ մենք ո՞ր ճանապարհով ենք գնում։ Ի վերջո, կա այլ ճանապարհ, որտեղ միջազգային հաղորդակցման լեզուն անգլերենն է»,- ասում է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

Factor TV-ն ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էր, թե ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է․ ««Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» պայմանագրի նախագծի կնքման նպատակն է՝ ստեղծել միջազգային միջկառավարական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ամրապնդելու ԱՊՀ մասնակից պետությունների համակողմանի փոխշահավետ համագործակցությունը ռուսաց լեզվի պահպանման և տարածման հարցերում, ինչպես նաև ռուսաց լեզվի` որպես միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և կառույցների պաշտոնական և/կամ աշխատանքային լեզվի կարգավիճակը»:

Factor TV-ն դիմեց նաև Լեզվի կոմիտե՝ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Լեզվի կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Հակոբյանը մեզ պատասխանեց, որ Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությունը կնպաստի ԱՊՀ երկրների ազգային, մշակութային ժառանգության ճանաչելիությանը, թարգմանական գործի զարգացմանը, փոխհաղորդակցմանը։ Պայմանագիրը, նրա խոսքով, չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, «Լեզվի մասին» օրենքին։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ նախագիծն այժմ գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում:

Ավելի վաղ ռուսական կողմը տարբեր առիթներով բարձրաձայնել է նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման և ռուսական դպրոցներ բացելու իր ծրագրերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան