Գևորգ Սաֆարյանը՝ «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» միջև տարաձայնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ ուղղությամբ իրականացնում է մի շարք կարևոր գործողություններ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ դեռևս հստակ չէ՝ խորհրդարանական ընտրություններին կգնան միայնա՞կ, թե՞ դաշինքով․ «Նախընտրական փուլում կարող են լինել բանակցություններ այլ ուժերի, կոալիցիոն գործընկերների հետ, այնպես որ, հստակ չէ, թե ինչ կարգավիճակով կգնանք ընտրություններին»։ 

Խոսելով  Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Գևորգ Սաֆարյանն ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանը» դեռևս հստակ որոշում չունի, թե այդ ընտրություններին ում թեկնածությունը կպաշտպանի և չի  քննարկել՝ ընդհանրապես ավագանու ընտրություններին կմասնացե՞ն, թե՝ ոչ։

Գևորգ Սաֆարյանը խոսեց նաև վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց՝ «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» միջև առկա են որոշակի տարաձայնություններ և ընդգծեց․ «Որևէ տարաձայնություն «Սասնա ծռերի» և «Հիմնադիր խորհրդարանի» միջև չկա։ Մենք միասին անցել ենք Բերձորի, մահափորձերի և ճնշումների միջով, այնպես որ պառակտում չկա»։

 

Մանրամասները՝  տեսանյութում: