Ադրբեջանը բրյուսելյան հարթակում բանակցություններից հրաժարվում է «ճնշման մթնոլորտի պատճառով»

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

Օրերս Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Կլաարը դա պատճառաբանել էր ժամանակի սղությամբ:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Իլհամ Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Այս հայտարարությունից հետո հայկական կողմից վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով հայտարարվել էր, որ բանակցություններից հրաժարվող կողմը կրկին Ադրբեջանն է, որն արդեն երկրորդ անգամ է մերժում բրյուսելյան հարթակում հանդիպումը։

Մինչ այդ, ադրբեջանական լրատվամիջոցներն այս օրերին տարբեր հրապարակումներ են անում՝ փորձելով բանակցություններից հրաժարումը արդարացնել, իբր, Արևմուտքի «կողմնակալ վերաբերմունքով» և պնդմամբ, թե այդ հարթակի անհրաժեշտությունը չկա։

Ադրբեջանական իշխանամերձ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ հայտարարել է, թե ներկայում, վերջին իրադարձությունների պատճառով, «Բաքուն Եվրոպային չի դիտարկում որպես չեզոք միջնորդ»։ Նա նշել է, թե «ներկայում եվրոպական հարթակում՝ Բրյուսելում, մթնոլորտ է տիրում, որը հակված է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, և որ Ֆրանսիան մեծ դեր է խաղացել դրա ձևավորման գործում»։

«Բրյուսելի ձևաչափում մենք շատ բանի ենք հասել, բայց իրականությունն այն է, որ ներկայիս իրավիճակը չի գոհացնում Ադրբեջանին։ Ներկայում արդեն պայմաններ կան Հայաստանի հետ ուղիղ, առանց միջնորդների հանդիպելու համար։ Այդ հանդիպման համար կարող եք ընտրել տարբեր վայրեր, որոնցից ամենամոտը Թբիլիսին է: Բայց խնդիրը ոչ թե անցկացման վայրի, այլ հիմնական ձևաչափի մեջ է։ Մենք Եվրոպային որպես չեզոք միջնորդ չենք համարում վերջին իրադարձությունների պատճառով, դա է խնդիրը»,- հայտարարել է Շաֆիևը։

Բաքվի համար «նախընտրելի և չեզոք միջնորդը» Ռուսաստանն է, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան