Փախստականի կարգավիճակն ապահովում է չվերադարձելիության սկզբունքը․ Արա Ղազարյան

Լուրեր

06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված անձանց Կառավարությունը որոշել է փախստականի կարգավիճակ տալ։ Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի Արցախից բռնի տեղահանված անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստում նշեց, որ որոշման նպատակն է ապահովել, երաշխավորել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և միջազգային իրավունքի կիրառությունը համապատասխան դեպքերում: Ըստ փոխվարչապետի՝ այն տալիս է նաև հնարավորություն հետագա քայլերն այնպես կազմակերպել, որ բռնի տեղահանվածներն օգտվեն սոցիալական աջակցության այն մեխանիզմներից, որոնք առկա են ՀՀ-ում, մասնավորապես՝ կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն և կենսաթոշակներ ձևակերպել:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը բացատրում է՝ անձին փախստականի կարգավիճակ տալիս են ապահովելու նրա չվերադարձելիության սկզբունքը։

«Դա արվում է, որպեսզի անձինք չվերադարձվեն իրենց ծագման երկիր, որտեղ իրենք երկյուղում են վերադառնալու, որովհետև կարող են սպանվել կամ ենթարկվել խոշտանգումների։ Բնականաբար, դա ապահովված է Հայաստանի կողմից, ավելին՝ այդ անձինք որպես էթնիկ հայեր ազատորեն կարող են ստանալ քաղաքացիություն, իսկ եթե քաղաքացիություն ստանում են, ինքնին լուծվում են անվտանգության, չվերադարձելիության, ընդունող երկրում արժանավայել ապրելու հարցերը»,- պարզաբանեց Ղազարյանը։

Եթե փախստականի կարգավիճակ ստացած անձինք թեկուզ կարճ ժամանակով, բայց վերադառնան իրենց ծագման երկիր, այսինքն՝ Արցախ, դա կարող է կարգավիճակից զրկելու հիմք լինել։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդգծել էր, որ փախստականի կարգավիճակ ունենալով իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու։ Միրզոյանը նաև շեշտել էր՝ քաղաքացի դառնալով և կենսաթոշակ ստանալով փախստականի համար նախատեսված սոցիալական աջակցությունն այլևս տեղին չի լինի։

Արփի Հակոբյան