Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության փաստաթղթերի ստորագրումը Բաքվում հիստերիա է առաջացրել

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների կողմից ռազմական համագործակցության, մասնավորապես, զենքի գնման փաստաթղթերի ստորագրումը շարունակում է մնալ ադրբեջանական տիրույթում ամենաքննարկվող թեմաներից։

Մասնավորապես, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ադիլ Ալիևը հայտարարել է, որ «եթե Ֆրանսիան նախընտրում է խաղաղությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում, ապա զենքի և ռազմական տեխնիկայի փոխարեն՝ Հայաստանին պետք է խելամիտ խորհուրդներ տար, որ խնդիրների լուծումը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումն է»։

Մեկ այլ պատգամավոր՝ Թուրալ Գանջալիևը նշել է, թե պետք է միջոցներ ձեռնարկել՝ բացահայտելու Ֆրանսիայի վերջին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նա ասել է, որ այդ առիթով էլ վերջերս Ադրբեջանում տեղի է ունեցել «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովը։ Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագիրը տարածաշրջանում կհանգեցնի հավասարակշռության խախտման։

Պատգամավոր Սոլթան Մամեդովն էլ ասել է, թե «Հայաստանին զինելու՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը սպառնալիք է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»։

Ավելի ուշագրավ են վերջին օրերի ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների հրապարակումները հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության առումով։

Մասնավորապես, հեռուստաալիքների եթերում կարելի է հանդիպել «Ֆրանսիան զինում է Հայաստանին. Փարիզը փորձում է կանխել խաղաղությունը Հարավային Կովկասում», «Մակրոնի արյունոտ կովկասյան ծրագիրը բացահայտված է. նա փորձում է վրեժ լուծել Բաքվում կրած պարտության համար», «Ինչո՞ւ է Ֆրանսիան պատերազմ սկսում Հարավային Կովկասում. Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Մակրոնի գաղտնի քաղաքականության մանրամասները», «Ֆրանսիան ցանկանում է Հայաստանի հետ ստեղծել ադրբեջանա-թուրքական նոր մոդել» և այլ վերտառությամբ հաղորդումներ։

Լրատվական կայքերը նույնպես լի են հակաֆրանսիական վերնագրերով հրապարակումներով, ինչպես, օրինակ, «Ֆրանսիան փորձում է Կովկասը վերածել «վառոդի տակառի»», «Նոր հարձակում Ֆրանսիայից՝ ռազմական խորհրդականի ուղարկում Հայաստան», «Ֆրանսիան շարունակում է կեղտոտ գործունեությունը Ադրբեջանի դեմ», «Ֆրանսիան պարտավորվել է պատրաստել «հայ ահաբեկիչներին»», «Ֆրանսիական զենքը Հայաստանին չի օգնի» և այլն։

Էմմա Չոբանյան