ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն
Քաղաքականություն
26.10.2023 | 11:01Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն՝ Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով և կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։