Ադրբեջանի իշխանությունները վերջին պահին հրաժարվել են մասնակցել Բաքվում ԵՄ միջոցառմանը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվում նախօրեին տեղի է ունեցել «Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները նոր Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ» խորագրով համաժողով, այն ժամանակում, երբ ԵՄ-ն վերանայում է իր Արևելյան գործընկերության ռազմավարությունը՝ գլոբալ աշխարհաքաղաքականության փոփոխության պայմաններում:

Համաժողովը նախապատրաստվել է մի շարք խնդիրների լուծման համար. որտե՞ղ է Ադրբեջանը դիրքավորվելու Արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության շրջանակում, ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ են սպասվում Ադրբեջանի եվրաինտեգրմանը, ինչպե՞ս կարող են ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններն ուղղված լինել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը և, ամենակարևորը, ինչպե՞ս կարող է քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն նպաստել հայաթափված Արցախի «եվրաինտեգրման և վերաինտեգրման երկակի նպատակների իրականացմանը»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս բարդ հարցերն անպատասխան են մնացել ծրագրված եռակողմ քննարկման ընթացքում, որին պետք է մասնակցեին Ադրբեջանի կառավարությունը, քաղհասարակությունն ու ԵՄ ներկայացուցիչները։

Թեպետ նախապես ծրագրված հանդիպմանը՝ Ադրբեջանի իշխանությունները վերջին պահին որոշել են անտեսել միջոցառումը։ Որոշումն անակնկալ է եղել՝ հաշվի առնելով նախագահի աշխատակազմի և խորհրդարանի պաշտոնյաների նախնական հայտարարությունները մասնակցության վերաբերյալ:

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն ու Բելգիայի դեսպան Միշել Պետերմանը հայտնվել են բարդ իրավիճակում՝ դիվանագիտորեն ընդունելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների բարդ բնույթը։

Էմմա Չոբանյան