Վրաստանի իշխող կուսակցությունը նոր «պատիժ» է մշակել նախագահի համար․ նրան ոտքի կանգնած չեն դիմավորի խորհրդարանի նիստերի դահլիճում

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը որոշ արարողակարգեր չի պահպանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, որին չի հաջողվել իմփիչմենթի ենթարկել։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է SOVA-ն։

«Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրությունը խախտող պաշտոնյա է, իհարկե, մեզ համար դժվար կլինի կատարել այն արարողակարգերը, որոնց նախկինում հետևում էինք, օրինակ՝ շնորհավորանքներ։ Իսկ երբ Զուրաբիշվիլին հայտնվի խորհրդարանի նիստերի դահլիճում, նրան կանգնած չեն դիմավորի»,- ասել է նա։

Կոբախիձեն հավելել է, որ Զուրաբիշվիլին «միայն ֆորմալ նախագահ է», հետևաբար՝ «նման արարողակարգերը չեն պահպանվի»։

«Վրացական երազանքի» պատգամավորները Զուրաբիշվիլիին ծափահարություններ չշնորհեցին, երբ նախագահը հայտնվեց անցյալ շաբաթ խորհրդարանում՝ քննարկելու իր իսկ իմփիչմենթի հարցը:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում Զուրաբիշվիլիի իմփիչմենթը տապալվել է։ «Վրացական երազանքը» չի հավաքել անհրաժեշտ 100 ձայնը. Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր, մեկը՝ դեմ։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ օրենսդիր մարմինը չի կարողանա երկրորդ անգամ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնել։