ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը․ Bloomberg

Լուրեր

06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկում են Գազայի հատվածում ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Առայժմ քննարկումները վաղ փուլում են, և դրանց ընթացքը կախված կլինի նաև Իսրայելի բանակի ցամաքային գործողության արդյունքներից: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը երաշխավորված չէ, հայտնում է գործակալությունը:

Իսրայելի իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս ասել էին, որ չեն ծրագրում օկուպացնել Գազայի հատվածը, սակայն նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման շարունակությունն անընդունելի է հոկտեմբերի 7-ին երկրի վրա հարձակումից հետո: