ՀՀ ԱՆ-ում կայացել է երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով

Լուրեր

14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով. տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը, հետազոտական և վիճակագրական արդյունքների հիման վրա քաղաքականության մշակման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Հաջորդիվ ելույթ են ունեցել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա․ Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող տկն Վ. Օհանյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ տկն Լ․Է. Ինդրեյտենը, որոնք հանդես են եկել գործընկերության հետագա զարգացումներին աջակցող նախաձեռնությամբ։

Եռօրյա համաժողովի մասնակցային քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում խորհրդի անդամները, գլոբալ գործընկերության անդամակցությամբ պայմանավորված, իրականացրել են ինքնագնահատում, ինչպես նաև քննարկել Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունը մինչ 2030-ը վերջ դնելու ճանապարհային քարտեզի առաջնահերթությունները, կանխարգելման և արձագանքման գործողությունների շեշտադրումների շրջանակը:

Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը իրականացվում է «Իրավական կրթության և վերականագնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: