«Շողեր» մսուր-մանկապարտեզն օրենքի խախտմամբ օտարվել է. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի նկատմամբ

Լուրեր

30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:

2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել:

Չնայած օրենքով նախատեսված արգելքին՝ 2004 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին օտարելու առաջարկը:

Ավագանու անդամները նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը՝ «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը:

2004 թվականի հոկտեմբերի 29-ին Թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր. մսուր-մանկապարտեզը շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը: Մինչդեռ գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:

Այնուհետև, համայնքի ղեկավար Ա.Գ.-ի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի թիվ 304 մսուր-մանկապարտեզը լուծարվել է:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազությունն առաջիկայում հայցադիմում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: