Շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար Վ. Ե.-ից պահանջել են ընդհանուր 19 մլն 700 հազար ՀՀ դրամ կաշառք և կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում վերը նշված ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որից հետո հիշյալ ընթացակարգով նախատեսված ավելի քան 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի ընթացքում Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ հիշյալ պաշտոնատար անձանց հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներն ու ներքնակները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես անձամբ, այնպես էլ վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյաներին:

Արդյունքում՝ պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը մատակարարվել է տեխնիկական բնութագրերին անհամապատասխան՝ առանց պիտակավորման, արդեն իսկ օգտագործված ներքնակների տեսքով, իսկ վերարկուները՝ նախատեսվածից փոքր չափսերով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում վերը նշված նույն ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարվել են սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 924 զույգ կանացի կոշիկներ, որոնք անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ իրային բազայի հրամանատարը պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի միջոցով ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձինք և ՍՊԸ տնօրենը նպատակադրվել են Ռ. Վ.-ի օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության տնօրեն Վ. Ե.-ն իր ստորագրությամբ հաստատել է իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագիր և այլ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր 2023 թվականի հունիսի 7֊ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ զորամաս է մատակարարվել 12.900 հատ տաք ներքնաշոր այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է ավելի քան 3000-ով պակաս:

Այնուհետև, ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, իր հերթին տեղյակ լինելով վերը նշված փաստաթղթերում առկա կեղծ տեղեկատվության մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանք, որի արդյունքում ՀՀ ՊՆ-ն փաստացի չմատակարարված ավելի քան 3000 հատ ներքնաշորերի համար ընկերությանը փոխանցվել է 7.517.310 ՀՀ դրամ, որն էլ Ռ. Վ.-ի օժանդակությամբ հափշտակվել է ՊՆ պաշտոնատար անձանց և ընկերության տնօրենի կողմից:
Նույն եղանակով Վ. Մ.-ն և Վ. Ե-ն նախաձեռնել են վերը նշված զորամաս մատակարարման ենթակա ձմեռային հագուստի ապրանքատեսականուց 400 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու հանցավոր գործընթացը: Մասնավորապես՝ Վ. Ե.-ն դարձյալ ստորագրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 10֊ին զորամաս է մատակարարվել 3.770 հատ ձմեռային կոստյում, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 400-ով պակաս:

Արդյունքում՝ փաստացի չմատակարարված 400 ձմեռային կոստյումի համար ՊՆ-ի կողմից ընկերությանը փոխանցվել է 5.013.600 ՀՀ դրամ, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել Վ. Մ.-ի, Վ. Ե.-ի և Ռ. Վ.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ 2023 թվականի հուլիսի 13֊ին վերջիններս ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում:

ՀՀ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ին, զորամասի պահեստապետ Վ. Մ.-ին, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ին և ընկերության աշխատակից Ռ. Վ.-ին մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Զորամասի հրամանատարի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ ՍՊԸ տնօրենի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: