Մոսկվայի մարզում հայտնաբերել են Ստաս Նամինի որդու ու զոքանչի մարմինները

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Մոսկվայի մարզի Իստրա շրջանում սպանված են գտել ռոք երաժիշտ Ստաս Նամինի որդուն և զոքանչին, հայտնում է Meduza-ն։

ՌԴ  Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը տելեգրամում հաղորդագրություն է հրապարակել Կրյուկովո գյուղում թոշակառուի և նրա 30-ամյա թոռան սպանության մասին՝ չնշելով զոհերի անունները։ Ըստ հաղորդագրության՝ զոհերի մարմիններին եղել են կտրած-ծակած վերքեր, իսկ հանցագործության վայրում հայտնաբերվել է դանակ և մուրճ։

Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել մահացած Արտյոմ Միկոյանի խորթ եղբայրը՝ 39-ամյա Ռոման Միկոյանը։ Ըստ քննիչների՝ նա նախ հարվածել է 85-ամյա Պոլինա Տկաչենկոյի գլխին, ապա արդեն փողոցում դանակով հարձակվել է եղբոր՝ Արտյոմի վրա։ Baza-ն էլ գրում է, որ սպանությունից հետո ոստիկանություն է զանգահարել ինքը՝ Ռոման Միկոյանը։  Նախնական տվյալներով՝ սպանության դրդապատճառը կարող էր լինել հարազատների միջև ծագած գույքային վեճը։

Ռոք երաժիշտը պատմել է, որ երկար տարիներ չի շփվել իր որդեգիր տղայի՝ Ռոմանի հետ։

Ստաս Նամինը խորհրդային հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է։ Նա հայտնի երաժիշտ է, կոմպոզիտոր, ռեժիսոր և պրոդյուսեր, «Ցվետի» խմբի հիմնադիրը։