Եգիպտոսի նախագահը մերժել է Գազայից փախստականներին ընդունելու հնարավորությունը՝ առաջարկելով նրանց տեղավորել Իսրայելի անապատում

Լուրեր

24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
Բոլորը

Գերմանիան կաջակցի Եգիպտոսի ջանքերին՝ ուղղված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը թուլացնելուն։ Այս մասին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եգիպտոսի հետ միասին մենք ցանկանում ենք աշխատել պատերազմի սարսափելի հետևանքները մեղմելու ուղղությամբ»,- ասել է Շոլցը։

Նա խոստացել է Սիսիին օգնություն ցուցաբերել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելուն ուղղված ջանքերում: Կանցլերը նաև շնորհակալություն է հայտնել ալ-Սիսիին՝ հակամարտությունը թուլացնելու փորձի և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդության համար։

Շոլցը նաև հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

«Պաղեստինցիները ՀԱՄԱՍ չեն, և ՀԱՄԱՍ-ն իրավունք չունի խոսել պաղեստինցիների անունից»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով՝ Բեռլինի նպատակներից մեկն է՝ պաշտպանել Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը և հնարավորինս արագ հումանիտար օգնություն ցուցաբերել։

Իր հերթին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին մերժել է Գազայի հատվածից պաղեստինցի փախստականներին ընդունելու հնարավորությունը։

«Գազայից մարդկանց վտարելու գաղափարն իրագործելի չէ։ Մենք զգուշացնում ենք դրա հետ կապված ռիսկերի մասին»,- ասել է Եգիպտոսի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում պաղեստինցիները կարող են սկսել հարձակումներ Իսրայելի վրա Սինայի թերակղզուց, ինչի համար Եգիպտոսը հետագայում կարող է պատասխանատվության ենթարկվել։ Միաժամանակ, Եգիպտոսի նախագահն առաջարկել է օգտագործել իսրայելական Նեգև անապատը Գազայի հատվածից փախստականներին տեղավորելու համար։

Սիսին նաև կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել Գազայի խաղաղ բնակչության դեմ «կանխամտածված գործողությունները» դադարեցնելու համար։

Հավելենք, որ նախօրեին Շոլցը այցով գտնվում էր Իսրայելում։

Էմմա Չոբանյան