Իրանը կոչ է արել իսլամական երկրներին նավթի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրները պետք է նավթի էմբարգո սահմանեն Իսրայելի դեմ և արտաքսեն նրա դիվանագետներին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սաուդյան Արաբիայում անցկացվող 57 երկիր ընդգրկող կազմակերպության անդամների արտակարգ նիստի ժամանակ, գրում է The Moscow Times-ը:

«Նախարարը կոչ է անում իսլամական երկրներին անհապաղ ամբողջական էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ, ներառյալ՝ նավթային պատժամիջոցները, ինչպես նաև արտաքսել Իսրայելի դեսպաններին, եթե հաստատվեն [դիվանագիտական] հարաբերություններ»,- Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունն է մեջբերում Reuters-ը։

Աբդոլլահիանը նաև առաջարկել է իսլամական իրավաբանների խումբ հավաքել՝ փաստաթղթավորելու Իսրայելի կողմից Գազայի հատվածում հնարավոր ռազմական հանցագործությունները:

Աբդոլլահիանի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ավելի քան 3%-ով, բայց հետո նահանջել գագաթնակետից: Առևտրային օրվա կեսին աճը կազմել է 2,5%, մինչև 92,2 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո նավթի գներն աճել են 9%-ով։