Անահիտ Մանասյանը և Դունյա Միյատովիչը այց են իրականացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

Լուրեր

30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

«Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։

Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։

Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են շարունակական։

Ամենօրյա ռեժիմով իրականացվում են մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ՝ ապահովելով արձանագրված խնդիրների հասցեավորումն ու լուծումը»,- ասված է հաղորդագրության մեջ։