Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարմանը

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ում մրցանակը նախատեսվում է հանձնել գագաթնաժողովի շրջանակներում:

Մինչ հատուկ ծրարի մարման արարողությունը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս կարևոր իրադարձության կապակցությամբ: «Պետությունն ունի չորս խորհրդանիշ, որոնցից մեկը նամականիշն է: Իրականում, մեր կյանքում՝ տարվա, ամիսների, շաբաթների, օրերի ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, բայց դրանցից քչերն են արտացոլվում նամականիշի վրա: Ես շատ ուրախ եմ, որ հենց կոնկրետ այս իրադարձությունն արդեն որերորդ անգամ նամականիշի մարումով է նշանավորվում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել, դարձնում և դարձնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այդ պատճառով տարիներ առաջ ստեղծվեց համանուն նախարարությունը, որպեսզի դրանով նշանավորվի մեր հանձնառությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ուրախությամբ է ընդգծել, որ այս մրցանակի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվում են աշխարհում այս ոլորտի մեծանուն ներկայացուցիչները, այս դեպքում՝ Շանթանու Նարայենը: «Ես ուզում եմ այսօր մի քիչ առաջ ընկնելով շնորհավորել նրան այս մրցանակը ստանալու առիթով և շնորհավորել բոլորիս նամականիշի մարման արարողության առիթով»,-իր խոսքը եզրափակել է Արայիկ Հարությունյանը:

Ծրարի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 13-րդ դափնեկիրը՝ Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը: Ծրարի վրա փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ: Ծրարը պատրաստվել է 500 օրինակով: